Գրազը /փոխադրություն/

Բանկիրն իր առանձնասենյակում սենյակի մի անկյունից մյուս անկյունը քայլելով հիշում էր տասնհինգ տարի առաջ պատահած դեպքը: Երբ մի օր ընկերներով հավաքվել քին իր առանձնասենյակում, զրուցում էին: Հանկարծ խոսքն անցավ մահապատժին: Մահապատիժ թե՞ ցմահ բանտարկություն:

-Միանշանակ մահապատիժ.-ասաց բանկիրը.-Դա ավելի քրիստոնեական է և մարդասիրական: Զոհը միանգամից կմահանա, չի տանջվի:

-Համաձայն չեմ.-ասաց քսանհինգ տարեկան իրավաբանը.-Ամոն դեպքում կյանքն ավելի թանկ է, և ավելի լավ է մնալ բանտում:

-Գրազ եմ գալիս երկու միլիոն, որ անգամ հինգ տարի չեք դիմանա բանտում:

-Եթե լուրջ ընդունեմ ձեր գրազը, ապա ասեմ, որ ես հինգ չէ՛, տասնհինգ տարի անգամ կմնամ բանտում: Եթե ես տասնհինգ տարի կգոյատևեմ բանտում, առանց ժամկետից նույնիսկ մեկ րոպե շուտ լքելու բանտը, միայն այդ դեպքում դուք կազատվեք երկու միլիոն վճարելու պարտականությունից:-համառորեն ասաց երիտասարդ իրավաբանը:

Կնքվեց պայմանագիրը և իրավաբանին բանտարկեցին բանկիրի պարտեզի առանձնաշենքում: Իրավաբանին չէր թույլատրվում դուրս գալ առանձնաշենքից, պատասխանել նամակներին: Առաջին տարին իրավաբանը անցկացրեց նվագելով և ընթերցելով գրքեր: Հինգերորդ տարին նա սկսեց  ընթերցել Ավետարանը, անուհետև օրենքներ և պատմական գրականութնուն: Տասնհինգերորդ տարին էր լրացել և բանկիրն անհանգստանում էր: Միակ տարբերակը, որ նա չվճարեր երկու միլիոնը դա իրավաբանի մահն էր: Այդ ծրագրով իրավաբանի վերջին գիշերը բանկիրը գնաց նրա մոտ: Ականջը դրեց դռանը, լռություն էր: Նա կամաց մտավ ներս, տեսավ սեղանին դրված մի նամակ: Նա կամաց ընթերցեց: Նամակում գրված էր՝ «Ինձ պետք չէ քո երկու միլիոնը: Այս ընթացքում իմ ընթերցած գրքերը ինձ իմաստություն տվեցին: Առաջ, երբ երնսւ միլիոնը ինձ շատ կարևոր էր թվում, ես սա չէի հասկանում: Քեզ պարտականությունիցդ ազատելու համար, ես նշված ժամանակից հինգ ժամ շուտ կլքեմ բանտը»: Բանկիրը նամակը վերցրեց ապահովության համար և դրեց իր պահարանում: Հաջորդ օրը պահակները նկատեցին իւավաբանի փախուստը բանտի պատուհանից:

«Զարմանալի աշուն» նախագիծ

Գրավոր աշխատանք

  • փորձիր վերլուծել կամ գրավոր վերապատմել քեզ դուր եղած ստեղծագործությունը

Տերյանի ՙՙԱշնան Երգ՚՚ ստեղծագործությունը նկարագրում է աշնանային տեսարան: Այն կարդալիս մտքիս գալիս էր մի տեսարան: Մի անգամ, երբ փոքր էի, աշնանը ընտանեկան ընկերների հետ գնացել էինք տատիկիս տուն: Այգին ամբողջությամբ դեղին և ոսկեգույն էր և մենք երեխաներով վազվզում էինք: Երևի հենց այդ պատճառով ընտրեցի այս բանաստեղծությունը:

 

  • «Զարմանալի աշուն» կամ «Իմ աշունը» վերնագրով գրիր շարադրություն

ՙՙԻմ աշունը՚՚

Չէի ասի, որ շատ եմ սիրում աշունը: Եղանակը ցրտում է, անձրևներ, քամիներ և դեպրեսսիոն տրամադրություն: Բայց գեղեցիկ է: Գնալով մոտենում է ձմեռը: Համեմատած աշնան հետ, ես ձմեռը ավելի շատ եմ սիրում: Չնայած նրան, որ եղանակը ավելի սառն է, բայց ձմռանը դա չեմ զգում այդքան: Աշնանային արևոտ օրերն եմ սիրում: Երբ այդքան էլ ցուրտ չի: Արդեն հասկանալի է, որ ցուրտ եղանակ չեմ սիրում: Երբ դեղին, ոսկեգույն և շագանակույն տերևների ետևում ստվերների հետ խաղում է արևը: Երբ եղանակը հաճելի է լինում քաղաքով զբոսնելու համար: Դա է իմ սիրելի աշունը:

 

Կրթահամալիրի տոն «Սեբաստացու օրեր»

  • ծանոթացեք մեկնարկային մեդիափաթեթին, ընտրեք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմեք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրեք դասարանում, կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել

Ես ընթերցեցի «Սեբաստացու անխոնջ ընթերցարանութեան ոճը» հոդվածը: Այն իր ընթերցելու ոճի մասին էի: Թե ինչպես էր կարդում գիրքը,  նշումներ անում: Երբ Սեբաստացին գիրքը ձեռքն էր վերձնում, որ սկսի ընթերցել, նա երբեք ցած չէր դնում, մինջև չավարտեր: Անծանոթ և բարդ բառերը քննում էր, առաջ չէր անցնում մինջև չհասկանա իմաստը: Այս ընթերցելով հետևություն ենք անում, որ նա շատ էր սիրում ընթերցել և լուրջ ու սիրով էր վերաբերվում դրան:

 

  • կարդացեք Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ» հարցազրույցը. ծանոթացեք, ուսումնասիրեք, գրավոր եզրակացություն-հետևություն արեք

Ես ծանոթ էի այս պատմությանը, թե ինչպես ստեղծվեց կրթահամալիրը: Տնօրենը և փոխտնորենները փորձել էին ստեղծել յուրօրինակ միջավայր երեխանդրի համար: Մի առաջարկ ունեմ: Դպրոցը վերանայենք իր ներկա բոլոր խնդիրներով և վերացնենք դրանք: Անխնդիր բան չկա, բայց որոշ հարցերի վերաբերյալ արժի մտածել: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կարելի է կատարելագործել:

 

  • ուսումնասիրեք Վիեննայի Մխիթարյան միաբանության պաշտոնական կայքը, փոքրիկ հատվածներ թարգմանեք

1676 թվականին ծնված Մխիթար Սեբաստացին հիմնեց իր Միաբանութիունը 1706 թվականին, սեպտեմբերի ութին Կոստանդնուպոլսում, նա չէր էլ պատկերացնում, որ ապագայում հայոց մշակույթի պատմության կարևորագույնղմարդկանց խմբին կպատկանի: Շուտով Մխիթարն ու իր եղբայրակիցները լքեցին Օսմանյան Կայսրությունը և Պելոպոնեսում, որը այն ժամանակ Վենետիկի իշխանության ենթակա՝ Մեթոն քաղաքում, կառուցեցին կայկական վանք: Դեռ այնտեղ գտնված ժամանակներին ընդունեցին Սուրբ Բենեդիկտոսի կանոնները: Պապը պաշտոնապես հաստատեց նրանց որպես Բենեդիկտյաններ: Այդ պատճառով Մխիթարյաննդրին կոչում են նաև հայ Բենեդիկտյաններ: Երբ թուրքերը գրավեցին Մեթոնը, հայ կրոնավորները նահանջող վենետիկցիների հետ փախան և Վենետիկում Դոժի կողմից մի փոքր կղզի ստացան: Այդ Սուրբ Ղազար կոչված կղզու վրա հիմնված վանքը մինի օրս Միաբանության սեփականությունն է:

 

  • Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝ Ո. Կ. Վ. Ա.: Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը

 

  • Կրթահամալիրի տոնի իմ խորհրդանիշը:

Կրթահամալիրի և կրթահամալիրի տոնի հետ միշտ ասոցացրել եմ դպրոցի լոգոն: Ինչքան ժամանակ է սովորում եմ այս դպրոցում միշտ «կրթահամալիր» ասելով դա եմ հիշում: Մասնակցել եմ կրթահամալիրի տոնին շատ անգամներ և այդ լոգոն այդպես ասոցացվել է: Կրթահամալիրի տոնին շատ նախագծեր ենք ներկայացրել: Այս տարի արդեն հասցրել ենք ելույթ ունենալ Ֆոլք Բենդով Մանկական Երկաթուղում: Ի դեպ շուտով Ֆոլք բենդը կներկայացնի ձեզ իր նոր կատարումները

 

  • համառոտ նկարագրիր (7-10 նախադասությամբ) կատարածդ աշխատանքը

Այս աշխատանքը հաշվառման նման մի բան էր: Վերլուծական աշխատանք և ծանոթացում կրթահամալիրին: Ծանոթացանք Մխիթարյան Միաբանությանը և նման որոշ տեղեկուոյուննդւկ Մխիթար Սեբաստացու մասին: Նաև ամփոփեցի տոնի շրջանակներում կատարած աշխատանքներս:

Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

Հարցեր և առաջադրանքներ

  • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:

Պատերազմը առաջանում է անհասկածություններից: Իհարկո, դժվար է գտնել պատերազմից ավելի ահավոր բան: Պատերազմը դաժան երևույթ է, որը խլում է հազարավոր մարդկանց կյանքեր: Խաղաղությունը պատերազմի հակառակն է: Խաղաղությունը թեթևություն է պարգևում մարդկանց և նրանց հոգիներին: Վստահություն և ազատություն:

  • Քո կարծիքով ի՞նչ է սերը:

Սերը բազմակողմանի հասկացություն է, և դժվար է ասել, թե ինչն է իրական սերը: Բայց ես համարում եմ սեր հարգանքը, վստահությունը և անկեղծությունը: Սիրել ընկերոջը, ծնողներին, ընկերներին, թե բարեկամներին կապ չունի: Միևնույնն է, սիրելը մեծ պատասխանատվություն է: Ինչպես չկոտրել մարդկանց և ապրել հանգիստ:

  • Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:

Լինում են տարբեր պատճառներ, որ մարդիկ սկսում են ատել միմյանց: Նախանձ, վրեժ, անհասկանելիություն կամ վատ հարաբերություններ:

  • Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ:

Ես հարգում եմ Գրիգորի որոշումը: Նա տարբերվեց բոլորից և հետևեց իր կարծիքին:

Ավ. Իսահակյանի հուշերը Կոմիտասի մասին

Իսահակյանի խոսքերից կարելի է ենթադրել, որ Կոմիտասն իր համար շատ հարգված մարդ է եղել: Նա խոսում է Կոմիտասի տաղանդի մասին, զարմացած է, թե ինչպես է նա այդպիսի պատվի արժանացել, նա ոչ օպերային երգիչ էր, ոչ օրատորիեններ: Նա Կոմիտասին լեգենդ է համարում, առասպել: Իսահակյանն ասում է, որ որտեղ հայ կա՝ այնտեղ Կոմիտասի երգերը:  Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց

Վիկտոր Համբարձումյան «Կտակ» /վերլուծություն/

1. «Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:
Ի՞նչ եք կարծում՝ ինչու է հայոց լեզվին տիրապետելը Վիկտոր Համբարձումյանը համարում երջանկություն:
Նրա այս հոդվածից հասկացվում է, որ նա շատ հայրենասեր մարդ է: Նա չի ծնվել հայաստանում և հավանաբար չի ունեցել հնարավորություն վայելելու հայերեն լեզուն: Եվ ուզում է, որ նոր սերունդը, այսինքն ներկա սերունդը շարունակի հայերեն խոսելը և թույլ չտա, որ այն կործանվի:
2. «Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանն առանց աստղադիտակի»:
5-7 նախադասությամբ մեկնաբանիր միտքը:
Ես համաձայն եմ այս մտքի հետ: Մարդ չի կարող լինել կայուն առանց երևակայթության: Երևակայել, դա չի նշանակում երազել անհնարին բաների մասին, կամ երազել հեքիաթային մտքերի մասին: Մենք կարող ենք չնկատել, որ երևակայում ենք: Երևակայությունը կարող է դառնալ երազանք, որտեղից էլ նպատակ, և իրականություն: