Աշունը, թեյը ձեռքին

20161009_135522Դեղին փողոցների վերևով թափառումվէին սև, թախծոտ ամպերը.

Քամին շոյում էր ծառերի նուրբ մազերը, խաղում էր նրանց հետ:

Ամպերը տխրությունը թափում էին փողոցների վրա.

Կոշիկներս տրորում էին հատակին ընկած, չորացած տերևները, ստեղծելով նուրբ երաշտություն:

Աշնանային օդը գնալով մարում էր, և  թեթև թափվում էին աշնան տերևների նման ձյան փաթիլները.

Դրսից լսվում էր անձրևի կտկտոցը, որ կարծես շոյում էր տան կտուրը:

Կտկտում էր նաև փայտը վառարանի մեջ, կամացորեն  էր գոլոիշին.

Լսվում էր գդալի ձայնը, որ խառնում էր աշնանային սև թեյը: