Նախագիծ․ Ճանաչենք Հայաստանը ճմփորդելով․ Թեղենիս լեռ

Ուղևորվում ենք Թեղենիս

Հոկտեմբերի 9-ին Միջին դպրոցի մի խումբ սովորողներով ուղևորվում ենք Թեղենիս։ Թեղենիս գնալը այդքանել հեշտ չէ։ Պետք է հավաքել տեղեկություններ Թեղենիսի մասին։ Ես գտել եմ մի քանի հետաքրքիր փաստ։ Եթե հետաքրքիր է ընթերցեք․

 

Թեղենիս լեռ

Թեղենիսը Ծաղկունյաց լեռնաշխթայի ամենաբարձր գագաթն է՝ 2851 մ, ։ Գտնվում է Կոտայքի մարզում։ Այն ունի մարմարի, թերթաքարերի և հանքային ջրերի պաշարներ: Թեղենիսի արևելյան լանջերին կան կաղնու և բոխու անտառներ։ Հետևյալ հղումով կարող եք տեսնել Երևանից Թեղենիս ճանապարհը։ Թեղենիսի գագաթից կրելի է նկատել հիանալի տեսարաններ։

 

Թեղենյաց վանք

Թեղենիսի վրա նաև կա մի վանք՝ Թեղենյաց վանքը։ 11–14-րդ դարին Թեղենյաց վանք եղել է կրթության կենտրոն։ Առաջին անգամ հիշատակվել է 8-րդ դարի սկզբին, Վահան Գողթնացու՝ վանքում կարճատև ապաստանելու կապակցությամբ:

 

 

Տեղեկության աղբյուր՝ http://www.armgeo.am/teghenis/

Leave a comment